ԱՄՆ-ը ծրագրում է առաջիկա մի քանի տարիներին Ճապոնիայում տեղակայել հինգերորդ սերնդի 48 F-35A կործանիչներ։ Այս մասին մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։
Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի տարիներին Ճապոնիայի Միսավա ռազմաօդային բազայում կտեղակայվեն 48 F-35A կործանիչներ եւ 36 F-16 կործանիչներ։ Միաժամանակ նրանք կփոխարինեն Միսավայում տեղակայված համապատասխանաբար F-16-ին և F-15-ին։ «Մենք սա դիտարկում ենք որպես քայլ, որն ուղղված է ինչպես ԱՄՆ Զինված ուժերի ներուժի, այնպես էլ ճապոնա-ամերիկյան դաշինքի զսպման ու արձագանքման ներուժի հետագա ընդլայնմանը»,- նշել է նա։
Ավելի վաղ համապատասխան պլանների մասին հայտնել էր նաեւ Պենտագոնը։