22-ամյա ֆրանսիացի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն անգլիական «Քրիսթալ Փելասից» տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։
Անգլիական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Բավարիան» Մայքլ Օլիսեի տրանսֆերի համար կվճարի 53 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 6 միլիոն եվրո բոնուս։
Անգլիայի անցած առաջնությունում Մայքլ Օլիսեն մասնակցել է 19 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Մայքլ Օլիսեի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։