ESPN-ը կազմել է 21-րդ դարի առաջին երկու տասնամյակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջին տեղում է աշխարհի ու Ամերիկայի գավաթակիր, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

Լավագույն եռյակում են նաեւ Եվրոպայի չեմպիոն, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիացի Թիերի Անրին։

  1. Լիոնել Մեսի (Արգենտինա)
  2. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
  3. Թիերի Անրի (Ֆրանսիա)
  4. Զինեդին Զիդան (Ֆրանսիա)
  5. Լուկա Մոդրիչ (Խորվաթիա)
  6. Կիլիան Մբապե (Ֆրանսիա)
  7. Անդրես Ինիեստա (Իսպանիա)
  8. Չավի (Իսպանիա)
  9. Ռոնալդո (Բրազիլիա)
  10. Ռոնալդինյո (Բրազիլիա)