ESPN-ը կազմել է 21-րդ դարի առաջին երկու տասնամյակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջին տեղում է աշխարհի ու Ամերիկայի գավաթակիր, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
Լավագույն եռյակում են նաեւ Եվրոպայի չեմպիոն, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիացի Թիերի Անրին։
- Լիոնել Մեսի (Արգենտինա)
- Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
- Թիերի Անրի (Ֆրանսիա)
- Զինեդին Զիդան (Ֆրանսիա)
- Լուկա Մոդրիչ (Խորվաթիա)
- Կիլիան Մբապե (Ֆրանսիա)
- Անդրես Ինիեստա (Իսպանիա)
- Չավի (Իսպանիա)
- Ռոնալդո (Բրազիլիա)
- Ռոնալդինյո (Բրազիլիա)