Իտալիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց առաջատար «Նապոլիի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։

43-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։ 74-րդ րոպեին «Ինտերը» ստացավ 11-մետրանոցի իրավունք, սակայն Հական Չալհանօղլուն վրիպեց։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպում։

«Նապոլին» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ինտերն» ունի 25 միավոր եւ չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ինտեր» - «Նապոլի»՝ 1:1 (տեսանյութ)

Հական Չալհանօղլու, 43 - Սքոթ Մաքթոմինայ, 23