Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության առաջին շրջանում դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է, հաղորդում է «РУСТАТ»-ը։

Առաջին տեղում է Մոսկվայի «Սպարտակի» կոստառիկացի հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն։

  1. Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ»)՝ 43 հարված դարպասի ուղղությամբ, 19 հարված դարպասին
  2. Կոնստանտին Տյուկավին («Դինամո»)՝ 41 / 15
  3. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)՝ 36 / 17
  4. Ռոնալդո («Ռոստով»)՝ 36 / 16
  5. Ջոն Կորդոբա («Կրասնոդար»)՝ 35 / 22
  6. Էսեկիել Բարկո («Սպարտակ»)՝ 35 / 14
  7. Տեո Բոնգոնդա («Սպարտակ»)՝ 33 / 15