Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության առաջին շրջանում դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է, հաղորդում է «РУСТАТ»-ը։
Առաջին տեղում է Մոսկվայի «Սպարտակի» կոստառիկացի հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն։
- Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ»)՝ 43 հարված դարպասի ուղղությամբ, 19 հարված դարպասին
- Կոնստանտին Տյուկավին («Դինամո»)՝ 41 / 15
- Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)՝ 36 / 17
- Ռոնալդո («Ռոստով»)՝ 36 / 16
- Ջոն Կորդոբա («Կրասնոդար»)՝ 35 / 22
- Էսեկիել Բարկո («Սպարտակ»)՝ 35 / 14
- Տեո Բոնգոնդա («Սպարտակ»)՝ 33 / 15