Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան Ազգային ժողով է ու­ղարկել Հայաստանի անկախության 22-ամյակի կապակ­ցությամբ համաներում հայտարարելու մասին առաջար­կը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ առաջարկի նախագիծը խիստ գաղտնի է պահվում և ընդամենը մի քանի պատգամավորների ձեռքին կար, ով­քեր իրենց կոլեգաներին թույլ էին տալիս միայն աչքի պո­չով այն անցկացնել: Սակայն թերթի թղթակցին հաջողվել է հայթայթել այդ նախագիծը, որը պարբերականը ներկայացնում է թերթի ընթերցողներին:

Փաստաթուղթն այսօր քննարկվելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում, այ­նուհետև ԱԺ լիագումար նիստում, որից հետո նոր միայն կհրապարակվի պաշտոնապես: Նշենք, որ դրա ընդունու­մից հետո այն անմիջապես մտնում է գործողության մեջ, որի արդյունքում շատ կարճ ժամկետում ազատ են ար­ձակվելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Վերջին տարի­ների աղմկոտ գործերով անցնող որոշ անձանց վրա ևս այն կտարածվի: Ազատ կարձակվեն մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխա­վոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը և ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: