Լեդի Գագան ցնցել է երկրպագուներին Ինդիոյում, Coachella Valley փառատոնի իր ելույթով,որը «սատանայական ծիսակարգեր» է պարունակել։

Երկրորդ անգամ է, երբ 39-ամյա փոփ-աստղը գլխավորում է ամենամյա երաժշտական միջոցառումը։ Առաջին անգամ նա ելույթ է ունեցել 2017թ., բայց այս անգամ նա գերազանցել է իրեն։

 

Paparazzi-ի հիթմեյքերն ապացուցել է, որ այդ ելույթը երկրպագուները երբեք չեն մոռանա, սեթը բացվել է Bloody Mary տրեկով։ Նա հագել էր տպավորիչ կարմիր զգեստ գոթական դեկորացիայի ֆոնին, գորգուլաներով եւ հրեշտակներով։ Երկրպագուներից ոմանք վիզուալ էֆեկտները համեմատել են «սատանայական ծիսակարգի» հետ։

Սեթը բաժանված էր չորս ակտի եւ նկարագրված երգչուհու կողմից որպես «օպերային թատրոն անապատում»։ Գագան կատարել է այնպիսի երգեր, ինչպիսին են Abracadabra-ն, Judas-ը եւ Scheiße-ը։

Ինչ-որ պահի բեմը վերածվել է հսկա շախմատի տախտակի Poker Face երգի համար, որտեղ Գագան եւ նրա պարողները պարային ճակատամարտ տվեցին երկու խմբերի միջեւ, որում աստղը հաղթանակած դուրս եկավ։

 

Ցնցող վիզուալ էֆեկտների, վառ դեկորացիաների, կոստյումների բազմաթիվ փոփոխությունների եւ, իհարկե, սպանիչ վոկալի ֆոնին բոլոր երկրպագուները խոստովանեցին, որ դա Coachella-ի «բոլոր ժամանակների լավագուն ելույթն էր»։

 

«Լեդի Գագան, անշուշտ, լավագուն հեդլայներներից է Coachella-ի պատմության մեջ», «Խոսքեր չունեմ։ Այն ամենը, ինչ կարող եմ ասել, այն է, որ Լեդի Գագայի այս ելույթը կարող է լինել Coachella-ի «բոլոր ժամանակների լավագույն ելույթը»։ «Լեդի Գագա... դու, գուցե, հենց նոր զբաղեցրիր առաջին տեղը Coachella-ի բոլոր ժամանակների լավագույն ելույթների վարկանիշում»։ «Սատանայական ծիսակարգեր, շախմատի թագուհու պարային ճակատամարտեր, զոմբիներ, տագնապալի զբոսանքներըհենակներով... Սա Լեդի Գագայի օպերան էր Coachella-ում։ Մեր աղջիկը վերադարձել է»։