Եգիպտոսում հայտնաբերվել է ոսկեգույն լեզվով տղամարդու խորհրդավոր մումիա։ Livescience կայքը հաղորդել է հնագետների ամենահետաքրքիր հայտնագործության մասին՝ հղում անելով Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությանը։ Պեղումները կատարվել են եգիպտացի և դոմինիկյան մասնագետների կողմից՝ Տապոսիրիս Մագնա հին քաղաքի տարածքում, որը գտնվում է ժամանակակից Ալեքսանդրիայից 15 կիլոմետր հարավ-արևմուտք։ Սկզբում գտնվեց Կլեոպատրա VII-ի գահակալության ժամանակաշրջանի մետաղադրամների մի գաղտնարան, որի վրա պատկերված էր նրա դիմանկարը։


Այնուհետև հնագետները միանգամից պեղել են 16 նոր թաղում, որտեղ մումիաները հայտնաբերվել են արձանների, ձեռագրերի և այլ թաղման արտեֆակտների հետ միասին։ Սակայն գիտնականներին ամենաշատը զարմացրեց ոչ թե այս հարստությունները, այլ մի մարդու մնացորդները, որի բերանը ոսկե լեզու էին մտցրել բալզամման ժամանակ։


Թե ինչու է դա արվել, մնում է մեծ առեղծված։ Այդ դարաշրջանի թաղման ավանդույթների հետ կապված կան մի քանի տարբերակներ, սակայն գրավոր աղբյուրներում նման սովորույթների վերաբերյալ որևէ ապացույց կամ հղում չի հայտնաբերվել։

Գիտական ​​հետաքրքրություն է ներկայացնում նաև կնոջ մումիան, որի մարմնի զգալի մասը ծածկված էր հմտորեն պատրաստված դիմակով։ Մահացածի դեմքը պատկերված էր բարի ժպիտով, ինչը բնավ բնորոշ չէ եգիպտական ​​թաղումներին։

Սովորաբար դեմքերը մնում են հանգիստ, առանց հույզերի։ Սակայն դրանք շատ մանրամասն են, ինչը գիտնականներին մեծ գիտելիքներ է տալիս այդ ժամանակի սանրվածքների, հագուստի և զարդերի նորաձևության մասին։ Այս մումիաների տարիքը առնվազն երկու հազար տարի է։