Իտալական Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հեռացել է ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ինտեր»-ը ու Ինձագին փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Մասնագետը թիմում աշխատել է 2021 թվականից։ Այդ ընթացքում նա դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Է երկրի գավաթը, երեք անգամ նվաճել է Սուպերգավաթը, ինչպես նաև երկու անգամ թիմի հետ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
2024/2025 մրցաշրջանի արդյունքներով «Ինտեր»-ը «Ա Սերիա»-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է՝ վաստակելով 81 միավոր: Իտալիայի Գավաթում թիմը հասել է կիսաեզրափակիչ, երկրի Սուպերգավաթում «ներաձուրին» եզրափակչում պարտվել է «Միլան»-ին, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում թիմը զիջել է ՊՍԺ-ին: