Իսրայելի դեսպանատները ամբողջ աշխարհում դադարեցնում են իրենց գործունեությունը Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ, ուրբաթ օրը հաղորդել է «Հաարեց» թերթը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։

Այս տվյալների համաձայն՝ Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունները դադարեցնում են հյուպատոսական ծառայությունները։

Բացի այդ, դատելով կայքերում տեղադրված հայտարարություններից՝ աշխարհի տարբեր երկրների դեսպանատներում, Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին արտերկրում մնալ զգոն և «չցուցադրել հրեական կամ իսրայելական խորհրդանիշներ հասարակական վայրերում»։

Դեռևս հայտնի չէ, թե որքան կտևի դեսպանատների փակումը։

Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները հաղորդում են աշխարհի մի շարք երկրներում Իսրայելի առաքելություններում և հրեական կրոնական վայրերում անվտանգության ուժեղացման մասին։