Իսրայելի դեսպանատները ամբողջ աշխարհում դադարեցնում են իրենց գործունեությունը Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ, ուրբաթ օրը հաղորդել է «Հաարեց» թերթը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։
Այս տվյալների համաձայն՝ Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները դադարեցնում են հյուպատոսական ծառայությունները։
Բացի այդ, դատելով կայքերում տեղադրված հայտարարություններից՝ աշխարհի տարբեր երկրների դեսպանատներում, Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին արտերկրում մնալ զգոն և «չցուցադրել հրեական կամ իսրայելական խորհրդանիշներ հասարակական վայրերում»։
Դեռևս հայտնի չէ, թե որքան կտևի դեսպանատների փակումը։
Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները հաղորդում են աշխարհի մի շարք երկրներում Իսրայելի առաքելություններում և հրեական կրոնական վայրերում անվտանգության ուժեղացման մասին։