Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է 1:0 հաշվով տնային հաղթանակը «Օսասունայի» նկատմամբ Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում։ Միակ գոլը 11-մետրանոցից խփել էր Մբապեն։

«Շատ կարեւոր էր առաջնությունը սկսել տնային հաղթանակով։ Հասկանում էինք, որ հեշտ չի լինի։ «Օսասունան» ուներ հստակ ծրագիր՝ պաշտպանվել եւ սպասել, թե երբ կսխալվենք։ Առաջին խաղակեսում չունեինք ազատ տարածություն, բայց երկրորդ խաղակեսում գտանք գոլ գտնելու միջոց։

Մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք եւ վերահսկում էինք խաղը։ Հույս ունեինք խփել երկրորդ գոլը, բայց չհաջողվեց։ Գոհ ենք արդյունքից եւ կձգտենք նոր հաղթանակների։

Հրաշալի եմ ինձ զգում, բայց գլխավորը թիմին օգնելն է։ Ամեն տեղ փորձում եմ օգտակար լինել»,- Մբապեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Լա Լիգայի երկրորդ տուրում «Ռեալը» օգոստոսի 24-ին կհյուրընկալվի «Ռեալ Օվիեդոյին»։