Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին ՖԻՖԱ-ի վարկածով 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակին արժանանալու առթիվ։

«Եվս մեկ մրցանակ։ Իմ շնորհավորանքները, Լիոնել Մեսի։ Դու լավագույնն ես»,- սոցիալական ցանցերում գրել է Մբապեն։


Ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ավագների եւ ամեն երկրից մեկական լրագրողի քվեարկության արդյունքում՝ Մեսին ստացել էր 52 միավոր եւ 8 միավոր առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած Մբապեից։ Երրորդ տեղում է Բենզեման՝ 34 միավոր։ Նեյմարը 13 միավորով գրավել է 9-րդ տեղը։