ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց Սամուել Սեւյանի (ԱՄՆ) հետ։
Աշխարհի չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջուն պարտության մատնեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան ուժեղ էր լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայից։
Ամերիկացի Ուեսլի Սոն ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, հնդիկ Պրագնանադհա Ռամեշբաբուն՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։
Լեւոն Արոնյանը, Ալիռեզա Ֆիրուջան եւ Պրագնանադհա Ռամեշբաբուն 1,5-ական միավորով առաջատարներն են։
Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն է։ Կանցկացվի 9 տուր։
Sinquefield Cup-ի մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 100 հազար դոլար։