Ֆինլադնիայի 9-ակի չեմպիոն «Հակա»-ի երկրպագուները թիմի Բարձրագույն լիգայից դուրս գալուց հետո հրկիզել են սեփական մարզադաշտը: Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է մարզադաշտի տրիբունաներից մեկը եւ լուրջ վնաս հասցրել խոտածածկին։ Մարզադաշտը հրկիզել են երեք անչափահասներ:

«Հակա»-ն հայտարարել է դրամահավաքի մեկնարկի մասին, քանի որ ակումբը հաջորդ մրցաշրջանում չունի սեփական խաղերը անցկացնելու մարզադաշտ:

Անցած մրցաշրջանի արդյունքներով Բարձրագույն լիգայում «Հակա»-ն զբաղեցրել է վերջին 12-րդ տեղը՝ 27 խաղում վաստակելով 17 միավոր։