Եթե պատերազմը շարունակվի, կգործարկվեն «այլ ճակատներ»: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, ժողովրդին ուղղված ուղերձում է փոխանցել է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին:

«Ամեն դեպքում մենք փոխհատուցում կստանանք թշնամուց։ Մենք կվերցնենք նրանց ունեցվածի այն մասը, որքան կորոշենք։ Եթե դա հնարավոր չլինի, մենք կոչնչացնենք թշնամու ունեցվածքի նույնքան մասը»,-ասել է նա:

Խամենեին դիմել է Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարությանը՝ հայտարարելով, որ Թեհրանն ակնկալում է կառուցողական հարաբերություններ։