Ընկերներ, եկեք օգնենք, որ այս երիտասարդ կինն ապրի:
34-ամյա Լիլիթը միայնակ է մեծացնում երկու անչափահաս երեխաներին և արդեն 5 տարի պայքարում է քաղցկեղի դեմ։
Հիվանդությունը սկսել է ձվարանի քաղցկեղից, մի քանի անգամ վիրահատվել է: Հիմա նաև կրծքի քաղցկեղ է ախտորոշվել՝ ագրեսիվ տեսակ։ Վերջին շրջանում քիմիաթերապիան դադարեցվել է, որովհետև առաջացել են մաշկային նոր գոյացություններ։
‼️Հիմա պետք է շատ կարևոր գենետիկ հետազոտություններ անցնի, ըստ պատասխանի պարզ կլինի բուժման հետագա ընթացքը։ Դրանցից մեկը 1,500,000 դրամ է, մյուս
հետազոտություններն էլ շատ թանկ են (PD-L1, BRCA1, BRCA2):
Աջակցենք Լիլիթին, որ անցնի այդ հետազոտություններն ու կարողանա բուժվել՝ մնալ երեխաների կողքին
Լիլիթը միայնակ է մեծացնում երկու անչափահաս երեխաների և 5 տարի պայքարում է քաղցկեղի դեմ


