«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում գրված է, որ այսօրվանից սկսում է ամենօրյա ակցիաներ Երևանի «Ծածկած շուկայի» համար:

Նրանք պահանջում են կասեցնել այնտեղ իրականացված ապօրինությունը:

Նշենք, որ  ամենօրյա ակցիաների մեկնարկը կտրվի Մաշտոցի պուրակից ժամը 15:00–ին։