«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում գրված է, որ այսօրվանից սկսում է ամենօրյա ակցիաներ Երևանի «Ծածկած շուկայի» համար:
Նրանք պահանջում են կասեցնել այնտեղ իրականացված ապօրինությունը:
Նշենք, որ ամենօրյա ակցիաների մեկնարկը կտրվի Մաշտոցի պուրակից ժամը 15:00–ին։