Այսօր Վերաքննիչ դատարանում  քիչ առաջ մեկնարկել է  ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատական  նիստը, որի ժամանակ  Տիգրան Առաքելյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու մասին: Դատավոր Եվա Դարբինյանը, սակայն  հայտարարեց, որ ավարտվել է դատական քննության փուլը եւ պաշտպանը չի կարող նման միջնորդությամբ հանդես գալ:

Դատավորի պատասխանից հետո ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը հայտարարեց.«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ընդունում ձեր կուսակցապետերի կողմից ընդունված համաներումը»: