Այսօր Վերաքննիչ դատարանում քիչ առաջ մեկնարկել է ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ Տիգրան Առաքելյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու մասին: Դատավոր Եվա Դարբինյանը, սակայն հայտարարեց, որ ավարտվել է դատական քննության փուլը եւ պաշտպանը չի կարող նման միջնորդությամբ հանդես գալ:
Դատավորի պատասխանից հետո ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը հայտարարեց.«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ընդունում ձեր կուսակցապետերի կողմից ընդունված համաներումը»:
Տիգրան Առաքելյանը հրաժարվում է համաներումից
