Բրիտանական The Daily Mail պարբերականի լրագրողները հրապարակել են հոլիվուդյան դերասանուհի Նիքոլ Քիդմանի լուսանկարների հավաքածու սկսած 1993 թվականից մինչև 2013 և հարց են առաջադրում, թե ինչու օսկարակիր դերասանուհին չի ծերանում:
Հունիսին լրացել է Նիքոլ Քիդմանի 46 ամյակը, սակայն նա ինչ-որ կերպ կարողացել է խուսափել ժամանակի ազդեցությունից: Այս մասին նշում է պարբերականը և համեմատում երկու լուսանկար, որտեղ առաջինում Նիքոլը պատկերված է 1993 թվականին, երբ Թոմ Քրուզի կինն էր, իսկ երկրորդում` արդեն 2013 թվականին, սակայն դերասանուհին նախկինի պես երիտասարդ տեսք ունի:

  

Ներկայումս պատրաստվում է վարձակալության հանվել Նիքոլ Քիդմանի մասնակցությամբ մի քանի կինոնկար: Մասնավորապես մինչև այս տարվա ավարտը պետք է վարաձակալության դուրս գա « The Railway Man» դրաման, որտեղ խաղում է Քոլին Ֆյորտի հետ և մանկական ֆիլմ Փադինգթոն արջուկը:

2014 թվականին էկրաններ է բարձրանալու Մոնակոյի արքայադստեր մասին պատմող կենսագրական ֆիլմը, որտեղ Քիդմանը խաղալու է Գրեյս Քելլի դերը: Հատուկ այս կինոնկարի համար ֆրանսաիական ոսկերչական տուն Cartier-ը Մոնակոյի թագավորական տան համաձայնությամբ ստեղծել է Գրեյս Քելիի սիրելի զարդերի կրկնօրինակները, այդ թվում նաև 10.47 կարատանոց ամուսնական մատանին, որը 1956 թվականին Մոնակոյի իշխան Ռենիե III-ը նվիրել է նրան ծանոթությունից ընդամենը երեք օր անց:
Հայտնի է դարձել նաև, որ Քիդմանը գլխավոր դերն է խաղալու Հարիսոնի վեպերից մեկի էկրանավորմամբ «Լուռ կինը» թրիլերում: Ֆիլմի ռեժիսորը դեռևս հայտնի չէ: