Ռուսաստանը երբեք չի տարանջատել ռուսներին ու ուկրաինացիներին՝ համարելով, որ նրանք մեկ ժողովուրդ են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա Սվերդլովսկի մարզ է ժամանել հինգշաբթի օրը։ Նիժնի Տագիլի «Ուրալվագոնզավոդում» ՌԴ նախագահը զրուցել է աշխատողների հետ:

«Ուզում եմ ուղղակիորեն ասել, թե ինչպես էր դա: Սա բոլորը գիտեն՝ մենք երբեք տարբերություն չենք դրել ռուսների և ուկրաինացիների միջև, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», – ասել է Պուտինը:

Նա նշել է, որ Ուկրաինայում ապրողների ճնշող մեծամասնությունը և Ռուսաստանում մարդկանց բացարձակ մեծամասնությունը միշտ հավատացել է, որ իրականում նույն բանն է։