Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Կուբանի» խաղին ընդառաջ հարցազրույց է տվել «Դինամոյի» պաշտոնական կայքին:
-Հավաքականի կազմում անցկացրած խաղերից հետո ինչպե՞ս ես քեզ զգում: Հոգնածություն չկա՞:
-Ոչ, հակառակը: Երկու խաղի մասնակցեցի, պրակտիկա ունեցա, ինչը օգտակար է և հաճելի:
-Հավաքականի խաղերից հետո դժվա՞ր չէ հարմարվել ակումբային ռիթմին:
-Ամենևին: Սիրով եմ վերադարձել ակումբ, հանդիպել եմ տղաների հետ: Հասցրել էի կարոտել: Կարծում եմ, շատերի համար ամենահաճելի պահը հավաքականից ակումբ վերադառնալն է:
-Թիմի վերջին երկու հաղթանակներից հետո ինչպիսի՞ն է մոտիվացիան:
-«Կուբանի» հետ խաղի մոտիվացիան առավելագույն է: Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի թիմ ձևավորի, իսկ մեր առջև համապատասխան խնդիրներ են դրվում:
-«Դինամոյի» նախկին անհաջողություններն կապվա՞ծ էին այն հանգամանքի հետ, որ թիմի նորեկները դեռ չէին հարմարվել ակումբին:
- Չեմ կարծում: Այլ շատ հանգամանքներ կային: Օրինակ, եթե «Լոկոմոտիվի» հետ խաղում մրցավարն այլ որոշումներ կայացներ, մենք կարող էինք հաղթել:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Կուբանի» հետ մրցավեճից
- Պետք է հաղթել, երեք միավոր վաստակել և մրցաշարային աղյուսակում վեր բարձրանալ: Վստահ եմ, որ այժմ այն տեղը չենք զբաղեցնում, որին արժանի ենք: Իհարկե, այս տարի եղանակը փոփոխական է, իսկ մարզադաշտերի վիճակը լավ չէ, բայց պայմանները բոլորի համար նույն են: