Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին  «Կուբանի» խաղին ընդառաջ հարցազրույց է տվել  «Դինամոյի» պաշտոնական կայքին:

-Հավաքականի կազմում անցկացրած խաղերից հետո ինչպե՞ս ես քեզ զգում: Հոգնածություն չկա՞:

-Ոչ, հակառակը: Երկու խաղի մասնակցեցի, պրակտիկա ունեցա, ինչը  օգտակար է և հաճելի:

-Հավաքականի խաղերից հետո դժվա՞ր չէ հարմարվել ակումբային ռիթմին:

-Ամենևին: Սիրով եմ վերադարձել ակումբ, հանդիպել եմ տղաների հետ: Հասցրել էի կարոտել: Կարծում եմ, շատերի համար ամենահաճելի պահը հավաքականից ակումբ վերադառնալն է:

-Թիմի վերջին երկու հաղթանակներից հետո ինչպիսի՞ն է մոտիվացիան:

-«Կուբանի» հետ խաղի մոտիվացիան առավելագույն է: Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի թիմ ձևավորի,  իսկ մեր առջև համապատասխան խնդիրներ են դրվում:

-«Դինամոյի» նախկին անհաջողություններն կապվա՞ծ էին այն հանգամանքի հետ, որ թիմի նորեկները դեռ չէին հարմարվել ակումբին:

- Չեմ կարծում:  Այլ շատ հանգամանքներ կային: Օրինակ, եթե «Լոկոմոտիվի» հետ խաղում մրցավարն այլ որոշումներ կայացներ, մենք կարող էինք հաղթել: 

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Կուբանի» հետ մրցավեճից

- Պետք է հաղթել, երեք միավոր վաստակել և մրցաշարային աղյուսակում վեր բարձրանալ: Վստահ եմ, որ այժմ այն տեղը չենք զբաղեցնում, որին արժանի ենք: Իհարկե, այս տարի եղանակը փոփոխական է, իսկ մարզադաշտերի վիճակը լավ չէ, բայց պայմանները բոլորի համար նույն են: