Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Զենիթն» ընդունեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2: 0 հաշվով:
Գոլի հեղինակներ դարձան Ռոման Շիրոկովը և Հալկը:
Նշենք, որ այս պահին «Զենիթը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ-երրորդ տեղերը 24 միավորով կիսում են «Լոկոմոտիվն» ու «Սպարտակը», սակայն նրանք 12 խաղ են անցկացրել: