Հայաստանի ազգային հավաքականի և «Անժիի» կիսապաշտպան  Կառլեն Մկրտչյանն անդրադառնալով հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Իմանալով Վարդան Մինասյանի հրաժարականի լուրը, բավականին զարմացած եմ նրա ընդունած որոշման վրա: Չէի ցանկանա, որ մեր մարզիչը հրաժարական տար: Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել` մեր առջև դրված նպատակներին հասնելու համար: Չպետք է մոռանանք այն փաստը, որ մեր հավաքականի այսօրվա հաջողություններում իր մեծ դերն ունի հենց Վարդան Մինասյանը»:

Իսկ  հավաքականի նախկին խաղացող,  շվեդական «Ասիրիսկա» ակումբում հանդես եկող Լևոն Պաչաջյանը  իր էջում գրել է.

«Չնայած նրան, որ Վարդան Մինասյանի օրոք այլևս չհրավիրվեցի հավաքական, բայց միևնույն է` պետք է արժանին մատուցել Մինասյանին և շնորհակալություն հայտնել արած մեծ աշխատանքի և բազմաթիվ ուրախալի պահեր պարգևելու համար:

Նրա օրոք հավաքականը մեծ վերելք ապրեց և բազմաթիվ ֆուտբոլիստներ կարողացան արտերկրում հանդես գալ: Շնորհակալություն եւ հաջողություն Վարդան Մինասյանին»:

 Հիշեցնենք, որ  Վարդան Մինասյանն այլևս չի գլխավորի ազգային հավաքականը:

 

Լուսանկարը՝ mediamax.am