Հայաստանի ազգային հավաքականի և «Անժիի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն անդրադառնալով հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմանալով Վարդան Մինասյանի հրաժարականի լուրը, բավականին զարմացած եմ նրա ընդունած որոշման վրա: Չէի ցանկանա, որ մեր մարզիչը հրաժարական տար: Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել` մեր առջև դրված նպատակներին հասնելու համար: Չպետք է մոռանանք այն փաստը, որ մեր հավաքականի այսօրվա հաջողություններում իր մեծ դերն ունի հենց Վարդան Մինասյանը»:
Իսկ հավաքականի նախկին խաղացող, շվեդական «Ասիրիսկա» ակումբում հանդես եկող Լևոն Պաչաջյանը իր էջում գրել է.
«Չնայած նրան, որ Վարդան Մինասյանի օրոք այլևս չհրավիրվեցի հավաքական, բայց միևնույն է` պետք է արժանին մատուցել Մինասյանին և շնորհակալություն հայտնել արած մեծ աշխատանքի և բազմաթիվ ուրախալի պահեր պարգևելու համար:
Նրա օրոք հավաքականը մեծ վերելք ապրեց և բազմաթիվ ֆուտբոլիստներ կարողացան արտերկրում հանդես գալ: Շնորհակալություն եւ հաջողություն Վարդան Մինասյանին»:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանն այլևս չի գլխավորի ազգային հավաքականը:
Լուսանկարը՝ mediamax.am



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					