Կոտայքի մարզի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի ցանկանում մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները: Խոսքը մասնավորապես գնում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հետ կապված մեղադրանքներին:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետի սպանության մեղավորների թվում շրջանառվում է նաև վերոնշյալ մարզպետի անունը:
Լրագրողների հետ զրույցում նա այդ որակումները գնահատեց որպես հիմարություն, նշելով, որ չի ցանկանում մեկնաբանել ցնդաբանությունները՝ այսպես էլ հարցին կոնկրետ պատասխան չտալով: