ՀՀ Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատելով, Հակոբյանը նաև հավելեց, որ ազատման դիմումի պատճառն այլ աշխատանքի տեղափոխվելն է:

Նրա խոսքերով, այլ առաջարկ է ստացել և միայն դա է  ազատման դիմումի պատճառը:

Մեզ հետ զրույցում նա նաև հավելեց, որ մի քանի օրից կհայտնի, թե որ ոլորտում է աշխատանքի անցնելու: