ՀՀ Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատելով, Հակոբյանը նաև հավելեց, որ ազատման դիմումի պատճառն այլ աշխատանքի տեղափոխվելն է:
Նրա խոսքերով, այլ առաջարկ է ստացել և միայն դա է ազատման դիմումի պատճառը:
Մեզ հետ զրույցում նա նաև հավելեց, որ մի քանի օրից կհայտնի, թե որ ոլորտում է աշխատանքի անցնելու:


