Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանին հարցրեց. «Պարոն Նալբանդյանին շատ դժվար է գտնել Հայաստանի տարածքում: Մեր բոլոր պատգամավորներին, ՀՀ քաղաքացիներին հուզում են հարցերի պատասխաններ, որոնք մենք այդպես էլ ԱԳՆ որևէ պաշտոնյայից չստացանք: Սերգեյ Գլազևը իր հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել, որ եթե Հայաստանը ստորագրեր Ասոցացման պայմանագիրը կորցնելու էր իր սուվերենությունը, դառալու էր ԵՄ կցորդ վագոնը: Բայց առ այսօր նման պնդումներին որևէ մեկնաբանություն չեղավ: Մենք չենք պատկանում այն երջանիկների թվին, ովքեր տեսել են Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու փաստաթղթերը։ Կուզենայի Ձեզնից լսել նմանօրինակ հայտարարությունների մասին տեսակետ»:
Ի պատասխան այս հարցի, փոխնախարարը նշեց, թե Է. Նալբանդյանը գտնվում է Գերմանիայում և երկխոսության մեջ է գերմանացի գործընկերոջ հետ։ «Ես չեմ ուզենա անդրադառնալ որոշ բաների, որոնք ինձ համար որոշ չափով վիրավորական են: Հայաստանը շատ լավ թիմով է աշխատել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելիս: Ասոցացման համաձայնագիրը պայմանագիր է երկու կողմերի միջև՝ Հայաստանի և Եվրամիության, երկու սուվերեն կողմերի միջև, որտեղ չի արտացոլվել որևէ կետ, որ Հայաստանը իր սովերենությունը հանձնում է՝ տալով Եվրամիությանը: Նման բան չկա: Հայաստանի պայմանագիը հստակ տարբերվել է մյուս պայմանագրերից, այն առումով, որ առավել զգայուն է եղել, հստակ է հաշվի է առել իր պարտավորությունները, որն ունի տարբեր ուղղություններով»:
Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե ինքը առաջին անգամ «տևական դեգերումներից հետո» այս հարցով սպառիչ պատասխան ստացավ: