Երեկ՝ հունսի 22-ին, Snap-ի համար խորհրդանշական օրը, միջազգային հարթակներում ծագող հայկական աստղը՝ Ռոզա Լինը, թողարկել է իր դեբյուտային EP-ն: Սկավառկան ընդգրկում է երգչուհու հին եւ նոր երգերը՝ Snap-ը, Hallelujah-ն, Mountains-ը, Lay Your Hands Upon My Heart-ը եւ If I Were You-ն, որոնք վանաձորցի երգչուհին կատարել էր օրերս Տորոնտոյում՝ Էդ Շիրանի համերգի ժամանակ։

«Իմ սերը՝ բոլոր նրանց, ում հետ համագործակցել եմ»,-գրել է երգչուհին։


354122393_224588150454886_2277588339554324941_n.jpg (258 KB)


Ռոզան հրապարակման մեջ խոստովանել է,-«Snap-ի հաջողությունից հետո որոշ ժամանակ ես, ասես, կորցրել էի իմ՝ արտիստի տեսլականը՝ թե ինչ եմ ցանկանում, ինչպես եմ ցանկանում դա անել եւ այլն։ Բայց այս EP-ն ստեղծելու ընթացքում ես ոչ միայն աճել եմ, որպես երաժիշտ, այլեւ շատ բաներ սովորել իմ եւ իմ երաժշտության մասին։ Ես, վերջապես, կրկին ոգեշնչում եմ զգում»։