Թուրքիայում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող Ղազախստանի «Ակտոբեն» ստուգողական խաղում 2:1 հաշվով պարտության է մատնել Սլովակիայի «Տատրանին»:
Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել երկրորդ կեսի միջնամասում:
Հիշեցնենք, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում «Ակտոբեի» և «Յագելոնիայի» միջև ֆուտբոլիստի տրանսֆերը լեհական ակումբից ձեռք բերելու համար:
Աղբյուր`ArmFootball.com:


