Թուրքիայում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող Ղազախստանի «Ակտոբեն» ստուգողական խաղում 2:1 հաշվով պարտության է մատնել Սլովակիայի «Տատրանին»:

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել երկրորդ կեսի միջնամասում:

Հիշեցնենք, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում «Ակտոբեի» և «Յագելոնիայի» միջև ֆուտբոլիստի տրանսֆերը լեհական ակումբից ձեռք բերելու համար:

 Աղբյուր`ArmFootball.com: