«Մրցակցին հանձնեցինք առաջին 20-25 րոպեն: «Լոկոմոտիվին» այսպիսի ֆորա տալ պետք չէր: Առաջին և երկրորդ գոլերը մեր դարպասներին մրցակցի արժանիքը չէին»,- այսպես է սկսել իր մամլո կոնֆերանսը «Սպարտակի» գլխավոր մարզիչ Կարպինը «Լոմոտիվի» հետ խաղից հետո:Այս մասին հաղորդում է Спорт Экспресс-ը:
Կոնֆերանսի ժամանակ Կարպինը անդրադարձ է կատարել նաև Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Արազ Օզբիլիսին:
Մասնավերապես Օզբիլիսի մասին Կարպինը հայտնել է, որ նա իր լավագույն խաղը ցույց չի տվել, իսկ Մովսիսյանի համար նշել է հետևայլը. «Մովսիսյանը իսկապես հոգնել էր: Դժվար էր ծանր դաշտում պայքարել կենտրոնական պաշտպանների հետ: Վերջում հուսով էի, որ հարձակողական ուժեղ ալիք կլինի, սակայն Բարիոսը ըստ մտահաղացման ավելի շատ պետք է պայքարեր գնդակի համար»:
Առանց հանդիսատեսների խաղ անցկացնելու մասին Կարպինը նշել է.« Մենք սովորել ենք խաղալ տնից դուրս: Քանի որ միայն հինգ խաղ ենք անցկացրել մեր խաղադաշտում մեր հանդիսատեսների հետ: Այսօր էլ խաղում էինք չեզոք գոտում: Կարևորը նրանց դուրն է եկել, ով ընդունել են այս արդար որոշումը: Ինչ-որ մեկն այլանդակ հանցագործություն է կատարել, իսկ պատժել են ամբողջ ընտանիքը, հարևաններին, ամբողջ քաղաքը բանտ են նստեցրել: Կարևորը արդար կերպով են պատժել: Ում համար ենք մենք խաղում: Թող շարունակեն նույն ոգով: Հավաքվել են ուրբաթ երեկոյան, այնուհետև շաբաթ օրը: Պատրաստ են եղել մինչև գիշերվա ժամը երկուսը նստել միայն թե մենք խաղ անցկացնենք առանց երկրպագուների: Երբ պետք է, կամ ավելի ճիշտ պետք չէ, ավելի շատ են աշխատում»: