Մեծ սպորտում վնասվածքներից ոչ մեկ չի կարող խուսափել: Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային ֆուտբոլում տեղ գտած ամենասարսափելի վնասվածքները, գրում է championat.com-ը:

1. Ռոյ Կին - Ալֆ Ինգե Հոլանդ 

2001 թվականին մանչեսթերյան դերբիում Ռոյ Կինը Ալֆա Ինգե Հոլանդին ծնկի ծանր վնասվածք է հասցրել, որով խաչ քաշվեց նորվեգացի ֆուտբոլիստի հետագա ֆուտբոլային կարիերայի վրա: Հետագայում Կինը խոստովանել է, որ Հոլանդին դիտավորյալ կերպով է «կոտրել»: Դա 1997/98 թվականների մրցաշրջանում տեղի ունեցած վրեժխնդրություն է եղել, որտեղ Կինը վնասվածք էր ստացել Հոլանդի հետ բախումից հետո, սակայն վերջինս չի հավատացել և մեղադրել է մանկունյանցուն սիմուլիացիայի մեջ:

2001 թվականի այս չարախինդ խաղում Կինը Հոլանդին հասցրեց ուժեղ հարված, ինչից հետո մոտեցավ և ասաց.« Ես շատ երկար եմ այս դրվագին սպասել: Ստացիր և հաջորդ անգամ անգամ չհամարձակվես ինձ մեղադրել սիմուլիացիայի մեջ»:
Արդյունքում Կինը ընդամենը տուգանվեց և որակազրկվեց մի քանի խաղով, սակայն Ալֆ-Ինգե Հոլանդը 29 տարեկան հասակում հրաժեշտ տվեց իր ֆուտբոլային կարիերային:

2.Ջիբրիլ Սիսե

Երկու ծանր վնասվածքներից հետո ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկի կարիերան փաստացիորեն կործանվեց: Առաջին վնասվածքը ֆրանսիացին ստացել է 2004 թվականի հոկտեմբերի 30-ին «Բլեքբերնի» պաշտպան Ջեյմս Մաքիվլիի հետ բախման արդյունքում, երբ Սիսես ստացավ սրունքի փոքր և մեծ ոսկորների վնասվածք:

Միայն բժիշկների միջնորդության շնորհիվ հարձակվողը կարողացավ խուսափել ոտքի անդամահատումից, քանի որ վնասվածքը խախտել էր արյունահոսությունը:
Սիսեն կարողացավ վերականգնվել և վերադառնալ իր նախկին մակարդակին, սակայն Չինաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ նա վնասվածք ստացավ: Ջիբրիլը կարողացավ վերականգնվել նաև դրանից հետո, սակայն նախկին մակարդկաին այլևս չկարողացավ վերադառնալ: Ֆրանսիացին այժմ հանդես է գալիս Կրասնոդարի «Կուբանի» կազմում:

3.Էդուարդո Դա Սիլվա 

2008 թվականի փետրվարի 23-ին «Բիրմինգեմի» հետ հանդիպման ժամանակ Էդուարդո դե Սիլվան ստացել է վնասվածք, որը սարսափ առաջացրեց ամբողջ աշխարհում: Մարտին Թեյլերի հետ բախումից հետո բրազիլացին ստացավ ոտքի բաց կոտրվածք: Վերականգման համար պահանջվեց շուրջ մեկ տարի: Վերականգնումից հետո հենց առաջին խաղում Էդուարդոն երկու գոլ խփեց: Չնայած նա չկարողացավ վերադառնալ իր նախկին մակարդակին,  այժմ նա հանդես է գալիս Դոնեցկի Շախտյորում:

4. Աարոն Ռեմսի 

2010 թվականի փետրվարի 27-ին «Սթոք Սիթի» -«Արսենալ» հանդիպման ժամանակ Ռեմսին տան տերերի պաշտպան Ռայան Շոուքրոսի հետ բախման արդյունքում ստացավ լուրջ վնասվածք: Բուժման համար պահանջվեց ութ ամիս: Կարմիր քարտ ստացած Շոուքրոսը լքեց խաղադաշտը արցունքոտ աչքերով:

 

5.Ֆրանչեսկո Տոտտի 

2006 թվականին «Ռոմա» -«Էմպոլի» խաղի ժամանակ Ֆրանչեսկո Տոտտին ստացավ լուրջ վնասվածք: Այդ վնասվածքը պետք է դուրս բերեր հռոմեացիների ավագին երկար ժամանակով, սակայն նա կարողացավ վերականգնվել և 2006 թվականի ամռանը դառնալ աշխարհի չեմպիոն:

6. Հենրիկ Լարսոն 

1999 թվականի հոկտեմբերի 21-ին Հենրիկ Լարսոնը ֆրանսիական «Լիոնի» պաշտպան Սերժ Բլանի հետ բախման ժամանակ ստացավ ձախ ոտքի կրկնակի վնասվածք: Վերականգման համար շվեդ ֆուտբոլիստին անհրաժեշտ եղավ շուրջ մեկ տարի: