«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Դավիթ Սարգսյանի ղեկավարած ՀՀ ֆինանսների նախարարությունը նույնիսկ տաքսի ծառայություններից օգտվելն է կազմակերպում ՀՀ պետական բյուջեի հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախարարությունը 450 հազար դրամ կամ ավելի քան 1000 ԱՍՆ դոլար է տրամադրել «իշխանյանների մոտ» ՍՊԸ-ին, որպեսզի վերջինս իրենց տաքսի ծառայություն մատուցի:
Տաքսին նախարարության աշխատակիցների համար ևս պետք է արժենա 1 կմ-ն 100 դրամ: Այդ 450 հազար դրամը տրամադրվել Է նախարարության աշխատակիցներին մինչև տարեվերջ սպասարկելու համար: Ուշագրավը, սակայն, պայմանագրի հետևյալ հատվածն Է. «Սպասարկող մեքենաները պետք Է լինեն սարքին և մաքուր վիճակում, վարորդները պետք Է լինեն կոկիկ արտաքինով»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: