«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Դավիթ Սարգսյանի ղեկավարած ՀՀ ֆինանսների նախարարությունը նույ­նիսկ տաքսի ծառայություններից օգտ­վելն է կազմակերպում ՀՀ պետական բյու­ջեի հաշվին:

«Ժողովուրդ» օրաթերթի տրամադ­րության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախարարությունը 450 հա­զար դրամ կամ ավելի քան 1000 ԱՍՆ դո­լար է տրամադրել «իշխանյանների մոտ» ՍՊԸ-ին, որպեսզի վերջինս իրենց տաքսի ծառայություն մատուցի:

Տաքսին նախարարության աշխատակիցների հա­մար ևս պետք է արժենա 1 կմ-ն 100 դրամ: Այդ 450 հազար դրամը տրամադր­վել Է նախարարության աշխատակիցնե­րին մինչև տարեվերջ սպասարկելու հա­մար: Ուշագրավը, սակայն, պայմանագրի հետևյալ հատվածն Է. «Սպասարկող մե­քենաները պետք Է լինեն սարքին և մա­քուր վիճակում, վարորդները պետք Է լի­նեն կոկիկ արտաքինով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: