Տարբեր ազգերի էթնիկ-հոգեբանական բնութագրերի տվյալներով հայ էթնոսին հատուկ է բարձր հուզականությունը: Եթե անգամ հետազոտություններ չկատարվեին, միևնույն է, կարող ենք ասել, որ հուզական փուլը միշտ բարձր է հայի մոտ:
Խանդը բազմապլանային, զգացմունքային գամայով հարուստ հուզական վիճակ է: Այս դեպքում կա սեր, ատելություն, վախ:

Լինում է նորմալ կամ էրոտիկ և ոչ նորմալ, որը կոչում են զառանցանք:
Երկուսի հիմքում էլ ընկած է կասկածը, նաև սիրած էակին կորցնելու վախը: Առավել շատ դրսևորվում է այն մարդկանց մոտ, ովքեր ձգտում են ինքնահաստատման, դեռ չեն կայացել ու այդ փուլում հանդիպել են մի էակի, որից կախված է իրենց ինքնահաստատումը:

Սիրած էակին կորցնելու վախը բերում է խանդի դրսևորման:
Ինքնահաստատված մարդիկ հարուստ գիտելիքներ ունեն: Նրանց մոտ խանդի դրսևորումներ չկան կամ շուտ չեն արտահայտվում, իսկ թերարժեքության, նաև գերարժեքության բարդույթ ունեցողներն ավելի շատ են խանդում: Խանդը դրսևորվում է հավասարապես թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Պարզապես կան դրսևորման տարբերություններ. կինը կարող է չարտահայտել խանդը, իսկ տղամարդկանց մոտ դրսևորումները տարբեր են:

Եվ ի վերջո պետք է հիշել, որ շատ հարաբերություններ խախտվում են, ամուսնալուծություններ լինում են խանդ կոչվածի պատճառով: