ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Գրիգորի Լեպսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումից հետո երգչի մամլո քարտուղար Մայա Սերիկովան РИА-Новости-ն հայտնել էր.« Նա նույնպես ցանկանում է հասկանալ, թե ինչի վրա են հիմնված մեղադրանքները, սակայն դրանցից հետո ամերիկացիները ընդհանրապես պետք է գերեզմանից հանեն Ֆրենկ Սինատրային և նստեցնեն բանտ, այն հավասարաչափ աբսուրդ կլիներ»:
Ժամանակակաից Ամերիկայի հայտնի երգիչներն ու դերասանները, հաշվի չառած ռեփերներին, շատ քիչ են առընչվում բանդիտների հետ՝ ապրելով կատարելապես տարբեր հարթություններում: Բացառություններ կարելի է հաշվել մատների վրա: Այդ բացառությունների մեջ է մտնում նաև Ֆրենկ Սինատրան:
1947 թվականին Սինատրան մեկնել է Կուբա Չիկագոյի լեգենդար մաֆիա Ալ Կապոնեի հիմնադիրներ և անդամներև Ջո և Ռոկո Ֆիշետի եղբայրների ուղեկցությամբ և հանդիպել է Հավանայում Չարլի Լուչիանոի հետ, որին մամուլը անվանում է «ժամանակակից մաֆիայի հայր» և ով դրանից առաջ արտաքսվել էր ԱՄՆ-ից:
Սինատրային Լուչիանոյի հետ տեսել են կազինոյում, վազքի և խնջույքների ժամանակ: Մի քանի օր անց Scripps-Howard գործակալության մեկնաբան Ռոբերտ Ռուարկը, ավ այդ ժամանակ պատահմամբ գտնվել է Հավանայում, հրապարակել է հոդված «Սինատրան այժմ շփվում է շատ տարօրինակ մարդկանց հետ» վերնագրով:
Նյու Յորքյան Daily Mirror պարբերականի լրագրող Լի Մորտիմերը այդ ժամանակ հոդված թողարկեց, որտեղ նշվում էր, որ Հավանա իրենց այցելության ժամանակ Ֆիշետի եղբայրները Լուչիանոյի համար տեղափոխել են երկու մլն դոլար «ինչ-որ մի երգչի ձեռքի ուղեբեռում»:
Այս պատմության լուրերը անընդհատ հետապնդում էին Սինատրային, սակայն այդպես էլ չհաստատվեցին:
1981 թվականին Սինատրան ցումունքներ է տվել Նևադայի՝ մոլեխաղերի հանձնաժողովին: 1963 թվականին նա չեղյալ էր համարել երգչի կողմից կազինո կառավարելու լիցենզիան որպես պատիժ այն բանի, որ վերջինս իր կազինոյում ընդունել է գանգսթեր Սեմ Ջանկանոյին և նրա սիրուհի Ֆիլիս Մաքգվայերին:
Այդ ժամանակ Սինատրան հայց էր ներկայացրել իր լիցենզիան վերականգնելու համար: Մյուսների թվում նրա համար խնդրել էր նաև ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը:
Երբ հանձնաժողովի անդամները հարցրել էին երգչին, թե նա արդյոք 1947 թվականին իր ձեռքի ուղեբեռի մեջ 2 մլն դոլար է տեղափոխել, Սինատրան պատասխանել է ցույց տվեք ինձ մի ուղեբեռ, որտեղ կտեղավորվի երկու մլն դոլար և ես այդ երկու միլիոնը կնվիրեմ ձեզ: Դրանից հետո հանձնաժողովը վերականգնել է լիցենզիան:
Սինատրան մեծացել է բանդիտական Հոբոկեն քաղաքում և մանկուց ճանաչել է տեղի գանգսթերներին: Նա հանդիպել է ճանաչված մաֆիոզների իր ամբողջ կյանքի ընթացքում, սակայն նրա գործի քննությունը, որը հրապարակվել էր ՀԴԲ-ի կողմից 1998 թվականին նրա մահվանից յոթ ամիս հետո և պարունակում էր 1300 էջ ցույց է տալիս, որ ԱՄՆ իշխանությունները այդպես էլ նրա հանցագործ կապերում ոչ մի քրեականորեն պատժելի բան չեն հայտնաբերել:
Իր ամբողջ կյանքի ընթացքում Սինատրան մերժում էր որևէ կապ մաֆիայի հետ: Հայտնի հոլիվուդյան դերասան Ջեյմս Կաանը, ով հայտնի դարձավ Սանտինո Կորլեոնե դերակատարմամբ «Կնքահայրը» ֆիլմում, ընդհակառակը ցուցադրում էր իր բոլոր կապերը մաֆիայի հետ:
2011 թվականի հունվարին ՀԴԲ-ն կատարեց պատմության մեջ մաֆիոզների ամենազանգվածային ձերբակալություն՝ միանգամից կալանքի տակ առնելով 127 գանգսթերի: Նրանց շարքերում էր Կոլոմբո կլանի 76 ամյա առաջնորդ Էնդրյու Ռուսոն: Նրա պաշտպանությամբ հանդես եկան Կաանը և դերասան Ֆեդերիկո Կաստելիչիոն, ով «Սոպրանոների Կլանը» ֆիլմում խաղացել է կիլլեր Ֆյուրիու Գուինտուի դերը:
«Ես Էնրյու Ռուսոյի հետ ընկերություն եմ անում 35 տարի: Ես ինձ և իմ ընտանիքի համար ավելի լավ ընկեր չէի ցանկանա»,- հայտարարել էր Կաանը New York Post պարբերականին:
Դերասանը խնդրեց Ռուսոյին ազատ արձակել մինչ դատարանը և պատրաստակամություն հայտնեց վճարել տուգանքը իր ամբողջ ունեցվածքով:
2003 թվականի փետրվարի 11-ին Բրուքլինի դաշնային դատարանում տեղի էր ունենում դատական նիստը, որտեղ որպես մեղադրվողներ հանդես էին գալիս վեց գանգսթեր Պիտեր Գոտտիի գլխավորությամբ, ով ստանձնել էր Գամբինո կլանի ղեկավարությունը վերջինիս եղբոր՝ բատում քաղցկեղից մահանալուց հետո:
Այդ օրը դատարանում վկայություններ էր տալիս դերասան Սթիվեն Սիգալը, ով կինոնկարներում ջարդում է բանդիտների քիթը, սակայն իրական կյանքում նրանց զոհն էր դարձել:
Անցյալում դերասանը կտրել էր իր հարաբերությունները իր նախկին գործընկեր Ջուլիան Նասսոյի հետ կապերը, որի հետ նա նկարահանել էր մի քանի մարտաֆիլմ և որը կապ ուներ գամբինովցիների հետ: Նասսոն պայմանավորվել էր պրոդյուսերների հետ, որ Սիգալը կնկարահանվի ևս չորս մարտաֆիլմում, սակայն այդ ժամանակ Սիգալը որոշել էր այլևս չնկարահանվել մարտաֆիլմերում:
Նասսոն հայց էր ներկայացրել Սիգալի դեմ 60 մլն դոլարի չափով և դրան զուգահեռ որոշել էր դիմել գամբինովյան գանգսթեր Էնտոնի Չիկոնեի օգնությանը:
Դատական նիստի ժամանակ պաշտպանությունը փորձում էր հրաժարվել դերասանի ցուցմունքներից,որոնք արտացոլված էին ՀԴԲ փաստաթղթերի մեջ: Դրանցում ասվում էր, որ Սիգալը որոշել էր իր հարցերը լուծել միևնույն մաֆիայի միջոցով և 10 հազար դոլար էր տրամադրել այդ ժամանակ բանտում հայտնված կլանի փաստաբան Ջենովեզե Անջելո Պրիսկոյին, որպեսզի նա միջնորդի Չիկկոնեի առջև:
Գանգսթերների փաստաբանները Սիգալին անվանել են «մաֆիայի երկրպագու» և հաստատում էին, որ նա անձամբ որոնել է բանդիտների հետ հանդիպելու միջոցներ:
Լրագրող Էնթոնի Բրունոն դատական նիստից հետո truthtv.com կայքում հրապարակել է հոդված «Դերասան Սթիվ Սիգալը և Մաֆիան վերնագրով», որտեղ գրել էր, որ դերասանը շատ տպավորված է մաֆիայից և նրանց շուրջ լեգենդներ է հոսել, սակայն չէր հասկանում, որ մաֆիան հետաքրքրվում է միայն փողերով: