«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանն իր դեմ գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ իր և իր  պաշտպան Սեյրան Գրիգորյանի  միջև տարաձայնություններ կան, ուստիեւ  հրաժարվում է   ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆոն: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  նախագահությամբ  դատավոր Արտուշ Գաբրելյանի, որպես  Դավիթ Մուրադյանի  նոր  պաշտպան ներգրավվեց   փաստաբան Մնացական Ղազարյանը: Նա  դատարանից ողջամիտ ժամկետ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու և իր պաշտպանյալի հետ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցություն ունենալու համար: Դատարանի հարցին, թե ողջամիտ ժամկետ ասելով պաշտպանը որքան ժամանակ նկատի ունի, Մնացական Ղազարյանը նշեց՝   2 շաբաթ:  Դատարանը բավարարեց   պաշտպանի միջնորդությունը  և  հաջորդ  դատական   նիստը նշանակեց նոյեմբերի 18-ին:

XXXXXXXXXXXXXXX