«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանն իր դեմ գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ իր և իր պաշտպան Սեյրան Գրիգորյանի միջև տարաձայնություններ կան, ուստիեւ հրաժարվում է ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆոն: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրելյանի, որպես Դավիթ Մուրադյանի նոր պաշտպան ներգրավվեց փաստաբան Մնացական Ղազարյանը: Նա դատարանից ողջամիտ ժամկետ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու և իր պաշտպանյալի հետ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցություն ունենալու համար: Դատարանի հարցին, թե ողջամիտ ժամկետ ասելով պաշտպանը որքան ժամանակ նկատի ունի, Մնացական Ղազարյանը նշեց՝ 2 շաբաթ: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 18-ին:
XXXXXXXXXXXXXXX