Երեկ Երիտասարդական խորհրդարանի անդամները հանդիպեցին հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի անդամների հետ։
Երիտասարդական խորհրդարանի նախագահող Մարտին Մովսիսյանը տեղեկացրեց, որ հանդիպման նպատակը երիտասարդական երկու կառույցների միջեւ համագործակցության հաստատումն է եւ երիտասարդությանը հուզող խնդիրների բարձրաձայնումը:

Երիտասարդական խորհրդարանի եւ Երիտասարդական ենթահանձնաժողովի անդամները միմյանց ներկայացրին իրենց գործունեության ոլորտները եւ գործառույթները, անդրադարձան հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին եւ դրանց վերաբերյալ արձագանքներին:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձան հանրապետության որոշ բուհերում վարձավճարների բարձրացման վերաբերյալ որոշմանը եւ սոցիալապես անապահով ուսանողներին տրվող արտոնություններին:

Քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: