Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում Սպարտակը 4:2 հաշվով հաղթանակ տարավ առաջատար Զենիթ նկատմամբ, իսկ Յուրա Մովսիսյանն էլ դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Խաղի 58-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը վնասվածք ստացավ և փոխարինվեց: Խաղին մասնակցում էր նաև Արազ Օզբիլիը:
Հաղթանակից հետո ֆուտբոլիստները ռեստորանում տոնել են իրենց հաղթանակը, իսկ ռուսական հաղորդման եթերում տեսազանգի միջոցով ֆուտբոլիստները զրուցել և պատասխանել են հարցերի: