Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրում «Ալ Իթիհադը» 4:2 հաշվով հաղթել է «Աբհային»։

«Ալ Իթիհադի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը նաեւ մեկ գոլային փոխանցում է կատարել։

«Ալ Իթիհադը» 24 միավորով 5-րդն է, «Աբհան» 13-րդ տեղում է՝ 13 միավոր։