Այսօր առավոտյան տեղի ունեցած Վալերի Կարպինի գլխավորությամբ «Սպարտակի» մարզումներին սկսվել է ժամը 11:00-ին և շարունակվել մեկ ու կես ժամ:
Ակումբի և Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով փոխարինվել էր «Զենիթի» հետ խաղում ծնկահոդի վնասվածքի պատճառով, աշխատել է անհատական ծրագրով:
Հարձակվողը խաղադաշտ դուրս չի եկել, նա սկզբում աշխատել է մարզասրահում, իսկ այնուհետև զբաղվել ֆիզիոթերապիայով: