Ամերիկյան բասկետբոլի շոու-ակումբ Harlem Globetrotters-ի ներկայացուցիչ Քորի Լոուն, ով հայտնի է «Որոտ» կեղծանունով արդյունավետ նետման համաշխարհային ռեկորդ է սահմանել` կարողանալով գնդակը նետել ցանցի մեջ 33.45 մետր հեռավորությունից: Դիպուկահարին հաջողվեց նպատակին հասնել անգամ ոչ թե դաշտի հակառակ հատվածից, այլ տրիբունայից:
Ֆենիկսի US Airways Center մարզհամալիրում տեղի ունեցած դեպքը արձանագրել է Գինեսի գրքի փորձագետները: Այս մասին հաղորդում է The Mirror պարբերականը:
Նախկին ռեկորդը եղել է 31.9 մետր, որը հաստատվել էր Փեփերդայնա համալսարանական ակումբի խաղացող Էլան Բուլերի կողմից 2011 թվականին: